Վերջին զանգի առթիվ Նիկոլը շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել, որը կարդալիս մարդու լացն է գալիս:

Փորձելով մատաղ սերնդին տոգորել՝ Նիկոլն, օրինակ, նրանց խորհուրդ է տվել ոչ թե գնալ «ոչինչ չտվող դիպլոմի հետևից», այլ՝ առաքելության: «Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս կյանքում…»,-համոզմունք է հայտնել անհասկանալի առաքելություն իրականացնող Նիկոլը:

Նիկոլի բարեմաղթանքները յուրատեսակ երանգ են ստանում հատկապես Հայաստանի պատմության վերջին տարիների դառը փորձի խորապատկերին: Ժամանակին Նիկոլը որոշում կայացրեց չգնալ «ոչինչ չտվող դիպլոմի հետևից» ու սեփական առաքելության հետևից վազեց: Ի՞նչ տվեց դա նրան: Գուցե փող ու իշխանություն տվեց, բայց խլեց կարևորը՝ մարդկայնությունը, մարդկային կերպը՝ դարձնելով նրան ազգի դահիճ ու դավաճան: Իր օրինակն աչքի առաջ ունենալո՞վ է Նիկոլը բարեմաղթում շրջանավարտներին: Իսկ արդյոք իմաստ ունի՞ նման կասկածելի հետագիծ ունեցող մեկի շնորհավորանքներն ու խորհուրդները լուրջ ընդունել, միտքը դրանցով ծանրաբեռնել:

Նիկոլին կարդալը Հայաստանում պետք է արգելվի, քանի որ նրա մտքերը շատ հաճախ ուղղակի այլասերում են ընթերցողին («Երկրի հակառակ կոմղը»՝ վկա): Եվ հետո՝ այլոց որդիներին ու զավակներին խորհուրդ տալուց առաջ լավ կլիներ, եթե նախ սեփական որդուն Նիկոլը կարգի հրավիրեր ու մի առաքելություն տար, սա էլ խելոք կատարեր: Քուչեքում թափառող ու ծաղրի առարկա դարձող Աշոտիկի հոր «բարի» խորհուրդներն ո՞ւմ են պետք:

Եթե մատաղ սերունդը որպես իր համար օրինակ ընդունի Նիկոլին ու Նիկոլի առաքելությունը, Հայաստանն իր «հացը կուտի»: Մեկն, ում համար կյանքի առաքելություն է դարձել թշնամու հրամանները կատարելն ու ծուռ վզով Ալիևի դիմաց շարիկություն անելը, հայ երիտասարդների անունը տալու իրավունք չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել