Ըստ տեղեկությունների՝ Գռզոյի գործերը շարունակում են ծաղկել: Մասնավորապես՝ Նիկոլի առանձնաշնորհյալ օլիգարխը լոգիստիկ շուկայում է հիմա էլ նոր բարձունքներ նվաճում: Խոսքն ԱՄՆ-ում բեռների տեղափոխման միջնորդական ծառայություններ տրամադրող ընկերությունների մասին է, որոնցից ամենախոշորը, պարզվում է, Հայաստանում Գռզոյին է պատկանում: Ավելին՝ ասում են՝ Գռզոն նպատակադրվել է դաշտը մենաշնորհել՝ օգտվելով ունեցած դիրքից:

Իշխանափոխությունից ի վեր, շատերը նկատած կլինեն, Գռզոյի ուշքը գնում է՝ Նիկոլին մի քաղցր, մի հաճելի տո՛ մի քծնող խոսք ասելու համար: Մե՛կ Նիկոլը դառնում է մտավորական, մե՛կ՝ մտավորականի կենցաղավարությամբ պետական այր, մե՛կ՝ համեստութան ու իմաստնության տիպար, մե՛կ էլ՝ անայլընտրանքային քաղաքական լիդեր, որի ոտքերի տակ պետք է խալի փռել: Քծնանքի գարշահաոտն է ամեն անգամ փչում Գռզոյի բերանից, երբ նա խոսում է Նիկոլի մասին:

Կարող է հարց առաջանալ՝ լա՛վ, կարո՞ղ է հանրությունն է կույր, ոմանք էլ՝ ուղղակի նախանձ, որ ի տարբերությւոն Գռզոյի, Նիկոլի անձի մեջ այդպես էլ ոչ մի լավ բան չի նշմարում: Հնարավո՞ր է՝ բոլորը սխալ են, Նիկլոը՝ ճիշտ:

Իրականում շատ հեշտ բացատրելի է Նիկոլի բացառիկության գռզոյական ֆենոմենը. մարդը «կուտա տալիս», որ գործերն առաջ գնան: Հիմա եթե կանգնի ու ճիշտը Նիկոլի ճակատին շրխկացնի, դրանից փողն ավելանալո՞ւ է, թե՞ հեղինակությունն է մեծանալու: «Լավն ասենք, որ լավ լինի»՝ ահա և Գռզոյի ողջ կենսափիլիսոփայությունը՝ Նիկոլի հարցում: Խոսքեր են, շռայլում է, փողը դնում է գրպանը: Վատա՞: Վաղն ուրիշ մեկը կգա, դրան՝ մտավորական կենցաղով պետական այր կներկայացնի, դեմը գլուխկոնծի կտա ու իր գործը կանի: Փողին մուննաթ, վերջում էր տակը կգրի՝ շնոհավոր նոր տարի ու բակալ կբարձրացնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել