Թերթերից մեկի հետ զրույցում մեկնաբանելով Բաքվի հակասական պահվածքն, երբ մի կողմից՝ խոսում են խաղաղության մասին, մյուս մողմից՝ սահմաններին սադրանքների դիմում՝ ՔՊ-ական Վիգենը «բացառիկ լոգիկա» է դսևորել ու հայտարարել. «Ես կարծում եմ, որ Ալիևը պարբերաբար բախումներ է սադրում այն պարզ պատճառով, որ այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները, մեծ հաշվով Ալիևին ոչ շահեկան վիճակում է դնելու, և դա Ալիևը շատ լավ գիտակցում է: Եվ այս համատեքստում փորձում է ոչ բացահայտ խոչընդոտել: Ինչու ոչ, նաև բացահայտ, որովհետև ակնհայտ է, որ այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը ստանում է միջազգային հանրության լայն աջակցությունը, որը, ըստ երևույթին, Ալիևին երբեմն-երբեմն հունից հանում է»:

Իրականում Վիգենի խոսքերում երկու կեղծիք կա. մեկն այն է, որ Վիգենի աչքին Նիկոլը հերոս է երևում (ոչ մի հերոս էլ չի, ուղղակի ելնելով անձնական շահերից՝ շեֆին Ալեքսանդ Մակեդոնացի է դարձնում), մյուսն էլ այն պնդումն է, թե Հայաստանն առհասարակ արտաքին քաղաքականություն ունի, որն էլ իբր ստանում է միջազգային հանրության աջակցությունը:

Առաջինի մասով հարկ է նկատել, որ Վիգենն իրականությունը հակառակից է պատկերում. Ալիևի սանձարձակությունը ոչ թե Նիկոլի հզորության, այլ նրա թուլության ու անատամության նշան է: Գիտի՝ ինչ էլ անի, պատասխան չի սանալու, ուստի՝ թշնամին փորձում է «քյաբաբ առ քյաբաբ» անաղմուկ Հայաստանը գավթել ու լավ էլ ստացվում է:

Ինչ վերաբերում է երկրորդ հանգաանքին, ապա ՀՀ արտաքին քաղաքականությանը միջազգային աջակցության մասին խոսք կարող էր լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանն առհասարակ ունենար արտաքին քաղաքականություն: Միջազգային հանրությունը Հայաստանին աջակցում է բացառապես նրա իսկ շահերի հաշվին Ալիևի խաթրն առնելու, ասենք Բաքվի նավթը Եվրոպա արտահանելու, տարածաշրջանում լոգստիկ ուղիների ապաշրջափակումը խթանելու համար: Այսինքն՝ Հայաստանի ինքնասպանության հաշվին պարարտանում են բոլորը: Սա է իրականությունը:

Վիգենն, անշուշտ ապուշ չէ ու չի կարող չտեսնել այս ամենը: Բայց դե իրեն հազար տարի պե՞տք է. պահա, բռանցրել է, ուզում է օգտվել, վայելել, մի քիչ էլ չաղանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել