Խալխի «տան ճրագը»

«Մարյակ» Վիլենը մի սրտաճմլիկ ստատուս էր գրել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ մի տեսակ մուննաթ գալով, որ չնայած ինքն իր երեխայի համար ոչիչ չի արել, բայց ինչ անում է, ուրիշների երեխաների համար է անում: «Ես իմ երեխայի համար գրեթե արած բան չունեմ, բայց ես բոլորի երեխաների համար եմ փորձում անել զուտ մի բանի համար, որ իրենք ավելի քիչ սխալ գործեն, քան մեր սերունդը»,-փիլիսոփայել է «Նավակ ճոճողը»:

Ցավալի է ականատես դառնալ Վիլենի յուրատեսակ մեծամտությանը: Մեծամտությունն այդ տվյալ պարագայում դրսևորվում է բավական ուշագրավ կերպով. Վիլենին թվում է, թե ինքն ինչ-որ բան, այնուամենայնիվ, անում է ու անում է լավ, օգուտ է տալիս շրջապատող աշխարհին՝ երեխաների համար բարեկեցիկ միջավայր ապահովելով, լավ երկիր կառուցելով:

Թե կոնկրետ ինչ է հասցրել այս ընթացքում Վիլենն անել, անձամբ ինքը չի մանրամասնում՝ երևակայության համար տեղ թողնելով:

Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն Վիլենն, այլև ողջ ՔՊ-ն, ոչ միայն այլոց, այլև սեփական երեխաների ապագան կործանելուց բացի, այլ բանով վերջին 4 տարվա ընթացքում չի զբաղվում: Որպեսզի երեխաներն ապագա ունենան, նախ պետք է հայրենիք ունենան: Հիմա եթե ունեցած հայրենիքը նավակճոճողները տալիս են թուրքին, երեխաներն ինչպե՞ս ապագա ունենան:

Որքան արցախցի երեխաներն ունեցան, այնքան էլ հայաստանցի երեխաները կունենան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել