Ես ինչքան ասում եմ սրանց մասին էլ չխոսամ, սրանք, ոնց որ իմ ինադու, հերթական հիմարությունն են դուրս տալիս։ նիկոլի իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին հարցնում են՝ բա էս ի՞նչ հաշիվ ա դպրոցի պահով, պատասխանում ա՝ «գիտե՜ք, մենք դեպքը ՄԻՊ-ում ուսումնասիրել ենք, ու պարզվել ա, որ նշված դպրոցում անցկացվել է բաց դաս, դասի թեման էլ եղել է հարևան պետությունները, ու ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն»։
Էս տիկնոջը հուշեք, որ նման անգրագետ հայտարարություններ անելուց առաջ մի հատ խոսա իր քեռակնոջ՝ դպրոցի աշխարահագրության ուսուցչուհու ու էս բառդակի հեղինակի հետ, ու նա պիտի որ ասի, որ դասը նվիրված է եղել ոչ թե հարևան պետություններին, այլ պետություններին ընդհանուր առմամբ, ու բաց դասի շրջանակներում ներկայացվել են նաև Հնդկաստանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Գերմանիայի, Չինաստանի, ՀԱՀ-ի, Թաիլանդի (ի դեպ դա էլ էին սխալ գրել պատին), Եգիպտոսի, Ճապոնիայի, Բրազիլիայի և էլի մի քանի երկրների ազգային սովորույթներն ու խոհանոցը։ Կարո՞ղ ա Քրիստինեի աշխարհագրության ուսուցչուհին էլ ա քեռակինը եղել, որ Հարավային Կորեան, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու մյուս պետությունները Հայաստանին հարևան երկիր ա համարում։
Կամ լավ էդ ՄԻՊ-ում որ հավաքվել, իբր ժողով են արել, մեկը չի ասե՞լ՝ «Ժողովուրդ, բայց էս ոնց որ մենակ հարևան երկրների մասին չի է։ Ինչի՞ օրինակ ցեղասպանված Ռուանդան, Հունաստանը, օկուպացված Կիպրոսը, Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայը չկան, բայց ադրբեջանը ճոխ-ճոխ ներկայացված ա»։
Ասում ա՝ դե երեխաները պետք է ճանաչեն հարևան երկրի դրոշը։ Տիկին, շեֆդ էն օրը չի բերել էս պետության գլխին, որ երեխաները չիմանան, թե որն ա ադրբեջանական դրոշը։
Ի դեպ, նկարում՝ երեք ադրբեջանցի, ադրբեջանական դրոշը թևքերին կպցրած, պատերազմի օրերին սեփական տան բակում գլխա-տnւմ էին անօգնական հայ ծերունուն։ Վստահաբար տեսել ես այդ տեսանյութը։ Այ դա կարաս ցույց տաս երեխաներին ու հիմիկվանից սովորացնես, թե ով ա իր թշնամին ու ինչի ա պատրաստ, ոչ թե ներկայացնես որպես բամբակ ցանող ու գաթա թխող քաղաքակիրթ ազգ։
հ.գ. Կխնդրեմ էլ անգրագետ ելույթներ չունենալ ու ինձ չստիպել անդրադառնալ էդ տխմարություններին։ Ես ձեր ժամանակը չունեմ։ Թե դուք ով եք ու ձեր քարոզն ինչումն ա կայանում՝ արդեն բոլորին պարզ է։ Բայց ղալաթ եք արել, թե էդ ձեր քարոզը կկարողանաք հաջողությամբ իրականացնել։
Нет описания.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել