Անդոնը հերսոտել է

Անդոնը ֆեյսբուքյան գրառմամբ տրտնջացել է, թե չնայած որ իր քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Օսկանյանին, այն մերժվել է: Ավելին՝ Անդոնը սրտնեղել է հատապես մամուլում տեղ գտած Օսկանյանի հայտարարությունից, որում նա կասկածի տակ էր դրել հանձնաժողովի նպատակահարմարությունն ու աշխատանքի արգասիքը:

«Զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ»,-մասնավորապես՝ գրել է Անդոնը՝ սպառնալով նաև իրավական հետևանքներով:

Անդոնի գործերը, փաստորեն, լավ չեն, և հենց դրա պատճառով է, որ հերսոտել է: Իսկ խառնվել է իրար, քանի որ խնդիր ունի հնարավորինս լվանալ Նիկոլի երեսն ու քերել պարտության խարանն իրենց քաղաքական թիմի ճակատից, և որպեսզի քերման պրոցեսը լինի հնարավորինս արդյունավետ, անհրաժեշտ փաստարկների ստեղծմանը պետք է մասնակցեն նաև նրանք, որոնք համակարծիք չեն իշխանությունների հետ՝ օբյեկտիվության շղարշով պատելու պրոցեսը:

Հիմա Անդոնի պլանները խառնվել են իրար, ու բանը հասնում է արդեն սպառնալիքներին, որոնք, սակայն, վերջնարդյունքում ոչինչ չեն փոխելու,և հանձնաժողովի աշխատանքները տապալվելու են՝ չծառայելով իրենց բուն նպատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել