Հայաստանում կանխիկ փողը կարող է շուտով արգելքի տակ հայտնվել: Մասնավորապես՝ Նիկոլը մի նոր «աչքալուսանք է տվել» հանրությանը՝ հայտարարելով, թե կանխիկով այլևս բնակարան և մեքենա անհնարին է լինելու գնել: Մինչ այս էլ, ինչպս հայտնի է, կենսաթոշակների մասով էր արվել նորամուծություն, ըստ որի՝ ծախսածի 10%-ի չափով գումարի վերադարձ կլինի թոշակառուին, եթե վերջինս առևտուր կատարի քարտային, այլ ոչ թե կանխիկ եղանակով:

Տենդենցները հուշում են, որ շուտով ոչ միայն բնակարան կամ ավտոմեքենա ձեռք բերելն է կանխիկ փողով անհնարին լինելու, այլև նույնիսկ վարունգ-պոմիդոր, հաց ու պանիր առնելն է դառնալու բանկերի դռներն ընկնելու, քարտ ձեռք բերելու ու դրա համար տարեվերջին գումարներ վճարելու առիթ՝ ուզած-չուզած:

Ի՞նչ է կատարվում: Բանն այն է, որ որքան էլ Կառավարությունը քարոզի, որ այս «բարեփոխումները» ժամանակի պահանջ են, հասարակության բարեկեցության երաշխիք կամ ասենք կոռուպցիայի դեմ տարվող պայքարի պարտադիր բաղադրիչ, փաստն այն է, որ արվում է ամեն ինչ՝ բարելավելու բացառապես բանկերի՝ Հայաստանի նոր տերերի կյանքն ու մեծացնելու նրանց շահույթը: Այսինքն՝ ֆինանսաօլիգարխիկ տնտեսությամբ մի երկիր ենք, որի կառավարության առաջնահերթությունը հասարակության հաշվին բանկերի կյանքը լավացնելն է: Սա, իհարկե, լավ օրից չէ, և բանկերի ներկայիս ծանր վիճակն առաջին հերթին հետևանք է՝ տնտեսության ընդհանուր կոլապսի կամ դրան մոտ լինելու վիճակի: Հիմա եթե ամեն մի քաղաքացի ուզած-չուզած բանկային հաշիվ բացի ու քարտ ձեռք բերի՝ համապատասխան ծառայությոնների դիմաց վճարելով, ապա բնական է, որ դա հավելյալ ֆինասնական մուտքեր կապահովի բանկերի համար: Իսկ դրան զուգահեռ ժողովրդի վիճակը ոչ միայն չի բարելավելու,այլև մարդիկ ավելորդ անգամ ընկնելու են քաշքշուկների մեջ, տարեվերջին էլ բանկերին սեփական դրամապանակից շատ կոնկրետ գումարներ են վճարելու:

Հիմա հարց է ծագում՝ Նիկոլն ո՞ւմ վարչապետն է, Հայաստանի ժողովրդի՞, թե՞ բանկերի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել