Ես տրամադրված եմ ընդդիմության մի քանի պատգամավորների մանդատից զրկելու  հարցով դիմել ԱԺ խորհուրդին։ Այս մասին այսօր՝ մայիսի 31–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին, կարծում եմ չի կարելի երբ ուզել գալ նիստի, երբ չուզել՝ չգալ, առավել եւս, որ մամուլի հրապարակումներում նշված պատգամավորները վաղուց անցել են թույլատրելիի սահմանը»,– ասաց ԱԺ նախագահը։ 

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է, որ եթե պատգամավորը նստաշրջանի նիստերից կեսից ավելին անհարգելի բացակայել է, ԱԺ խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնել եւ տվյալ պատգամավորին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ:  Այս պահին ընդդիմադիր խմբակցություններից շուրջ 10 պատգամավոր այդքան բացակա ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել