Անկյուն քշված առնետը

Իշխանությունները շարունակում են աննախադեպ բռնի ուժ կիրառել ցուցարարների նկամամբ՝ խտրականություն չդնելով ոչ մեկի միջև: Մայիսի 30-ի դեպքերը վկայում են, որ իշխանություններն իրականում մտադիր չեն թուլացնել բռնաճնշումներն ու բիրտ ուժի կիրառման դինամիկան՝ ցանկանալով արյան մեջ խեղդել ընդդիմության շարժումը:

Այն, որ արյուն դեռ չի թափվել՝ բառիս գոնե փոխաբերական իմաստով, կարելի է երջանիկ պատահականություն համարել այլևս, քանի որ եթե այս տեմպերով շարունակեն, ապա զոհերն իրենց երկար սպասեցնել չեն տա՝ չնայած առանց դրանց էլ իրականությունն ավելի վարդագույն չի դառնա:

Ընդ որում՝ բիրտ ուժի կիրառումը տեղի է ունենում մի դեպքում, երբ ընդդիմությունն իր առաջ խնդիր է դնում՝ ընդամենը ճշտելու առաջ քաշված արցախակենտրոն թեզերի հանդեպ նախարարություններում առկա վերաբերմունքը՝ մի բան, որն անելու համար հարկավոր էր ընդամենը երկու հոգու թույլատրել մուտք գործել նախարարություն ու ճշտող հարցում իրականացնել մի քանի աշխատակիցների շրջանոմ: Իշխանությունները, սակայն, նախընտրեցին բառացիորեն արյուն թափել, բռնաճնշել, ծեծել ժողովրդին ու ընդդիմության լիդերներին՝ նրանց այդ քայլը կանխելու համար: Ինչո՞ւ:

Երկու հանգամանք կարող է լինել, որոնք իշխանությունների ձեռքերն արձակում են: Առաջինը ապալեգիտիմացվելուց չվախենալն է՝ նկատի ունենալով «միջազգային հանրության» կողմից Նիկոլի առաջ վառված կանաչ լույսը, տարբեր դեսպանների շուրթերով արված հայտարարությունները, երկրորդ հանգամանքն, իհարկե, իշխանությունների կենդանական վախերն են՝ կապված պետական ապարատի՝ իրենց վերահսկողությունից դուրս գալու հետ: Բանն այն է, որ իշխանություններն էլ շատ լավ տեղյակ են, որ պետական ապարատում ոչ բոլորն են, որ ողջունում են իրենց կողմից վարվող ներկայիս հայադավ քաղաքականությունը, և դա այդ մարդկանցից շատերը չեն էլ թաքցնում: Հետևաբար՝ եթե ընդդիմությունը «ջրի ճանփա» է դարձնում նախարարություններ տանող ուղիները, մեծանում է հավանականությունը, որ այդ հանգամանքը կարող է ստիմուլ հաղորդել՝ դուրս գալու Նիկոլի կառուցած հակապետական մատրիցայից ու միանալու ընդդիմությանը՝ կրախի առաջ կանգնեցնելով համակարգը:

Նիկոլը կարող է կորցնել իշխանությունը՝ դե ֆակտո լինելով վարչապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել