Նիկոլի օլիգարխներից Արսենյան Գուգոն սեփական տեսլականն է բացահայտել, թե ինչ պետք է ստանան երեխաները հայաստանյան մանկապարտեզներում: Կոչ անելով դուրս բերել երկիրը «100-ամյա թնջուկից»՝ Գուգոն հայտարարել է,թե մանկապարտեզ հաճախող երեխաներին պետք է տալ ապրելու պայմաներ. նրանց չպետք է ժառանգել աշխարհի համար անհասկանալի պրոբլեմ, այլ պետք է բացահայտել մանուկներին սեփական անձի կարևորությունը, կյանքում երջանկության ձգտումը:

Որքան շատ են խոսում Նիկոլի քարոզիչ օլիգարխներն, այնքան արագ ու արդյունավետորեն են բացահայտվում այս իշխանությունների «բարի» մտադրությունները, և թերևս հենց հասարակության շահերից է բխում սրանց հաճախակի դայլայլը՝ հնարավորինս էֆեկտիվորեն դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմի լկտի քարոզչությանը:

Գուգոն, իհարկե, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական եղբայրության բավական ինքնատիպ քարոզիչ է: Նրա կատարած համեմատություններն ու ալեգորիաները, փոխաբերություններն ու համեմատությունները բավական պատկերավոր են ստացվում, բայց, ի ցավ թուրքերի, չափազանց անհամոզիչ:

Օրինակ՝ մանկապարտեզի երեխաներին կյանքի մասին դասեր տալուց առաջ Գուգը ինքն իրեն նեղություն տվե՞լ է՝ ուսումնասիրելու ասենք նույն Ադրբեջանում ներդրված կրթական ծրագրերն ու դրանց բովանդակությունը: Կարդացե՞լ է դպրոցական դասագրքերը՝ տեսնելու հայատյացության այն անօրինակ դրսևորումները, որոնք տեղ են գտնում այդ գրքերում, ու որոնցով սնվում է այդ երկրի մատաղ սերունդը: Գուգոն գիտի՞, որ Ադրբեջտանի դպրոցական դասագրքերում ասենք հղի հայ կնոջը սպանելը կրկնակի հերոսություն է համարվում, նույնը՝ ադրբեջանցի աղջնակի կողմից հայ զինվորի թիկունքից կացնով հարվածելը, և այսպես շարունակ:

Հիմա այս պարագայում Գուգոն ո՞ւմ ի՞նչ է ուզում բացատրել: Ինչպե՞ս մանկապարտեզի հայ երեխան լինի երջանիկ կամ կարևորի իր կյանքն, եթե նրա գլխին ամեն րոպե կանգնած է ցեղասպանվելու վտանգը՝ նախևառաջ գուգոների թուլակամության ու թրքահաճության պատճառով:

Ագահությունը մի օր կկործանի Գուգոյին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել