Hraparak.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցներ անցկացնելու առաջարկը, եթե ՌԴ ղեկավարը համաձայնություն տա դրանց մասնակցելու։ Այս մասին Strana-ին ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր մայիսի 30-ին Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։ Կրեմլը հաստատել է, որ երկուշաբթի օրը նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել