168.am-ը գրում է.

Ազգային ժողովում շարունակվում են մեկ անձից գնումները. այս անգամ մեկ անձից գնումները ներկայացուցչական ծախսերի համար են արվել։

Եվ այսպես՝ հատուկ Ազգային ժողովի պատկերանշանով, մեղրի մասին տեղեկատվական թերթիկով և հատուկ պատրաստված մեծ տուփով ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել։

Գնումը կատարել են «Մեղրի տուն» ՍՊԸ-ից։

Մեկ անձից 1 միլիոն դրամի էլ գնում են կատարել մեկ այլ ընկերությունից՝ «Բլիզարդ» ՍՊԸ-ից։

Այս գումարով էլ գնել են զովացուցիչ ըմպելիքներ, կոկտեյլներ, ալկոհոլային խմիչքներ, տաք խորտիկներ և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել