ՌԴ արտգործնախարար Լավրովը, որ Մոսկվայում ընթացող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի XXXVIII նիստին Արևմուտքին մեղադրել է ամբողջ ռուսական աշխարհին տոտալ պատերազմ հայտարարելու համար, կրկին անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները կան: Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, ինչը ենթադրում է տեղեկության փոխանակում կենսաբանական ծրագրերի զարգացան մասին:

Հայաստանը հայտարաում է, որ խնդիր չի տեսնում ռուսական կողմի հետ համագործակցութան հարցում, բայց Լավրովի հաճախակիացած հայտարարությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն, այնուամենայնիվ, հարցեր ունի տալու ԱՊՀ երկրներին ու նաև ՀՀ-ին: Հարցի շուրջ համագործակցության պատրաստակամության մակադակով է,ըստ էության, Մոսկվան նաև չափելու այս կամ այն ԱՊՀ երկրի իրական վերաբերմունքն իր նկատմամբ: Այսինքն՝ հարցը ոչ թե համաձայնագրեր կնքել-չկնքելն է, այլ՝ դրանց կենսունակությունը:

Լավրովի խոսքերին, ի դեպ շտապել են արձագքնել ՀՀ որոշ արևմտամետ իրավապաշտպաններ՝ «իզգոյ Ռուսաստանին» կոշտ տոնով մեղադրելով «փուչիկ թեմա» արծարծելու համար,ինչը իհարկե, կարելի է նաև գնահատել որպես Նիկոլին ուղղված հանձնարարություն՝ չշեղվելու ասենք միշելյան օրակարգից՝բացի այն, որ այդպիսով արտահայտում են Արևմուտքի տեսակետը՝ հարցի վերաբերյալ:

Նիկոլն, իհարկե, ճարպիկ է ու դեռևս կարողանում է մանևրել: Ճիշտ է՝ դա անում է բացառապես հայության կենսական շահերի հաշվին, բայց սեփական աթոռը կարողանում է պահպանել: Գնալով, սակայն, համաշխարհային ազդեցութան բևեռների միջև «այրվում են կամուրջները», իսկ դա նշանակում է, որ Նիկոլի կոմպլեմենտարիզմը կարող է և չաշխատել հատկապես մի փուլում, երբ ընդդիմության պայքարը մարման փուլ այդպես էլ չի մտնում: Դա կարող է որպես հավելյալ լծակ ծառայել նույն ՌԴ-ի ձեռքին՝ ստիպելու Նիկոլին հնազանդվել:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա բացառված չէ, որ Նիկոլի համար որոշակի «զեղչեր» արվեն, քանի որ Նիկոլն իրենց այս փուլում շատ է պետք. հայ-թուրքական բարեկամություն դեռ պետք է հասատել, Արցախը փաստաթղթով ոչնչացնել,դուրս գալ ռուսական ծիրից և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել