Թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն այցելել է արցախյան Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է  Ադրբեջանի վերահսկողության տակ։

Բայրաքթարը Շուշիում այցելել է Ջըդրդուզ կոչվող վայր, հայտնում է ԱՊԱ-ն։

Նշենք, որ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Մինչդեռ «Բայկար» ընկերության արտադրած «Բայրաքթար» անօդաչու սարքերը լայնորեն կիրառվել են արցախյան 44-օրյա պատերազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել