Lurer.com-ը գրում է.

«Ինչպես սպանել ամուսնուդ» էսսեի ամերիկացի հեղինակ Նենսի Քրեմփթոն-Բրոֆին մեղավոր է ճանաչվել ամուսնու սպանության մեջ: Հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, գրում է The Guardian-ը։

Դատախազի խոսքով՝ կինը սպանել է ամուսնուն՝ ապահովագրական միջոցներ ստանալու համար։

Նրա ամուսնու՝ Դանիել Բրոֆիի մարմինը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսի 2-ին Փորթլենդի հարավ-արևմուտքում գտնվող Օրեգոնի խոհարարական ինստիտուտի մոտ, որտեղ նա աշխատում էր:

Կնոջ մասնակցությունը ամուսնու սպանությանը վկայում էին տեսախցիկների կողմից տեսագրված կադրերը, որոնք արձանագրում էին, թե ինչպես է նա մեքենայով գնում դեպի Դանիելի աշխատավայր և վերադառնում։ Նա այնտեղ է եղել հանցագործության կատարման ժամանակ։ Այնուամենայնիվ, Քրեմփթոն-Բրոֆին արդարացրել է իր ներկայությունը որպես զուտ պատահականություն: Նրա խոսքով՝ ինքը կայանել է այդ տարածքում, բայց միայն իր էսսեի վրա աշխատելու համար։

Դատավճիռը կկայացվի հունիսի 13-ին։ Քրեմփթոն Բրոֆիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել