Կոմպլեքսավորված «եղոն»

Օրերս լրատվականներից մեկին տված հարցազրույցում ՔՊ-ական ԵՂՈյան Արմանը հանդես է եկել մի ինքնաարդարացնող «բացառիկ հայտնագործությամբ»: Մեջբերելով Արմեն Ռուստամյանի՝ ԱԺ-ում հնչեցրած խոսքերն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, հայտարարել է. «Շատերը կասեն՝ սա լեզվի սայթաքում է, բայց… Ոչ թե հանձնել… Որ թողնում ես, ուրեմն՝ այնտեղ կա հիմա, որ թողնում ես: Եթե հանձնում ես, ուրեմն՝ քոննա, որ հանձնում ես: Տարբերություն, չէ՞, կա: Ուրեմն՝ ջանք չես գործադրում՝ հանելու համար: Մեղադրանքը փոխվումա, չէ՞: Պետքա շատ հստակ լինել մեղադրանքների մեջ»:

ԵՂՈյանի հայտարարությունն, իհարկե, բացարձակ նոնսենս է և հետևանք է թերևս առաջին հերթին ունեցած կոմպլեքսների ու դրանց տակ մնալու: Հիմա կոնկրետ ի՞նչ է ուզում ասել եղոյության յուրահատուկ տարատեսակ դարձած այս ՔՊ-ականը: Իբր Նիկոլն Արցախը չի՞ հանձնել իր գործընկեր «կիրթ» Իլհամին: Ի գիտություն ԵՂՈյան Արմանի՝ Արցախի խնդրի շուրջ բանակցային ողջ պրոցեսի իմաստը, էությունը եղել է Ադրբեջանի կազմում հայությանը չթողնելը՝ դե յուրե: Այսինքն՝ Արցախը դե յուրե չի եղել Հայաստանինը, բայց դե ֆակտո եղել է արցախցիներինն ու հանդիսացել անկախ միավոր, իսկ հայկական կողմն էլ բանակցել է, որպեսզի դե ֆակտո գոյություն ունեցող ռեալներն ամրագրվեն դե յուրե, ու գրանցվի հայկական կողմի հաղթանակը: Այդ իմաստով, այո՛, Նիկոլը հանձնել է Արցախն ու արցախցիներին՝ սառույցի վրա գրելով նրանց ինքնորոշման իրավունքը՝ հաստատված Մադրիդում ընդունված հայտնի փաստաթղթով: Նիկոլի մեղքը բանակցային ժառանգությունը ջուրը գցնելն էր, պատերազմ հրահրելը այն դեպքում, երբ, ինչպես ինքն էր խոստովանել, առանց պատերազմի էլ կարող էին հարցը լուծել՝ ստանալով նույն արդյունքը (իհարկե, այստեղ էլի է Նիկոլը կեղծել, քանի որ արդյունքը շատ ավելի լավը կլիներ, քան հիմա է):

Այնպես որ՝ անիմաստ լեզվավարժանքներով զբաղվել պետք չէ. դրանից իրականությունը չի փոխվում, ՔՊ-ի մեղքը չի փոքրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել