Lurer.com-ը գրում է.

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի 28-ի՝ Հանրապետության անկախության օրվա առթիվ։

«Սոցիալական և տնտեսական զարգացման մեջ ձեր երկրի ձեռք բերած հաջողություններն ընդհանուր առմամբ ճանաչված են: Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ հրատապ խնդիրների լուծման գործում»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել էր 2022 թվականի փետրվարին, համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։

«Հռչակագիրն, անկասկած, կնպաստի բոլոր ոլորտներում երկկողմ կապերի որակական ընդլայնմանը, ինչն ամբողջապես համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին»,- ասված է ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել