Նիկոլն ազգին «ավետիս» է հայտնել՝ Կառավարության նիստում տեղեկացնելով, որ նախօրեին ԱՄՆ Կանվերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը:

Իր հերթին հետարքիր է ստացվել ոչ անհայտ Չախոյան Տարոնի՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալի «քոմենթը»՝ տեղի ուենցածին: «Հիմա մենք փորձում ենք վերականգնել և լրացնել այն բացերը, որոնք ոմանց պատճառով թույլ են տրվել տարիներ առաջ։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ հիմա «կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար»,- Նիկոլի գլուխն էր գովացել Տարոնը:

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե տվյալ իրադարձությունը սեփական PR-ի համար չօգտագործեր՝ այդ ընթացքում մանկլավիկներին նմանօրինակ անհեթեթ ստատուսներ պատվիրելով:

Ինչ խոսք՝ իրադարձությունը նշանակալի է, միայն թե հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր չէ՞ր տիեզերքը «նվաճել» պատերազմից առաջ այն դեպքում, երբ նման հնարավորություն եղել է՝ ասենք արբանյակներ վարձակալելու ձևով: Հայաստանը պատերազմի օրերին, այսինքն՝ այն ժամանակ, երբ իսկապես պետք էին արբանյակները, ունեցե՞լ է վարձակալած արբանյակներ: Օրինակ՝ նույն Ադրբեջանը այդ առումով բացարձակապես չի խեղճացել՝ նախապես վարձակալելով, օրինակ, ֆրանսիական արբանյակներից մեկը կամ մի քանիսը: Եթե Նիկոլն, այսօր հղում անելով Սերժ Սարգսյանին, հայտարարում է, թե իբր պատերազմն անխուսափելի էր, ապա ինչո՞ւ չարեց ամեն ինչ՝ ոչ թե հիմա, երբ, ըստ էության, Հայաստանի հարցերը լուծված են, այլ այն ժամանակ «կանսերվաների կոկոշներից» ազատվելու համար: Չնայած ի՞նչ տիեզերք, ընդամենը պետք էր նախկինների՝ զինատեսակների գնման պլանը մեկին՝ մեկ կյանքի կոչել,և հնարավոր կլիներ չեզոքացնել նույն անօդաչուների գործոնը առնվազը մասամբ, եթե ոչ ամբողջությամբ:

Մյուս կողմից՝ հարց է, թե ի՞նչ արդյունավետությամբ է գործելու կամ ո՞ւմ է ինֆորմացիա մատակարարելու արբանյակն, եթե Հայաստանի «աչքը» դեռ Նիկոլն է: Չի բացառվում՝ Ադրբեջանի ու Թուքիայի գործն են հեշտացնում՝ «Մի ձեռքը ձեռք է լվում, եկուսը՝ երես» տրամաբանությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել