«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից ենթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

«Շարժվում ենք դեպի ԲԴԽ՝ միանալու մեր զոհված զինծառայողների ծնողներին, պահանջ ունենք բարձրացնելու»,- հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ դատական համակարգը փաստացի գոյություն չունեցող վիճակի է հասել։ Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննություն ժամանակ հերթական խայտառակությունն է եղել. «Նույն ԲԴԽ ենթակայության տակ գտնվող դատական կարգադրիչները ծնողների հետ արա-ով են խոսել։ Նման վարքագիծ չէինք պատկերացնի, դա էլ է տեղի ունեցել։ Հիմա ծնողները հավաքվել են ԲԴԽ դիմաց։ Գնում ենք միանալ իրենց։ Հաստատ ասելիք ունենալու ենք»,- ասաց Վարդևանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել