Lurer.com-ը գրում է.

Օդեսայում դեռևս նավահանգիստներում նավային գործունեություն չկա.  ռազմական ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը արգելափակել է այդ տարածքում առևտրային նավերի աշխատանքը։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Արդյունքը եղավ այն, որ հացահատիկի մեծ խմբաքանակ մնացել էր Ուկրաինայում և չէր կարող արտահանվել։

Ռազմական ներխուժումն արդեն իսկ ազդել է պարենամթերքի մատակարարումների և գների վրա։  Եթե տեսանելի ապագայում նավահանգիստներն ու նավերի երթևեկությունը չվերականգնվի, դա կհանգեցնի սննդի պակասի աշխարհի շատ երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել