ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց ԱՄՆ–ում գտնվելու ժամանակ Արարատ Միրզոյանի՝ սենատորների հետ հանդիպմանն ուշանալու մասին լուրերը։

Նշենք, որ մ իջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել էր, թե ԱՄՆ–ում Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի և Ռիչի հետ հանդիպումից:

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանուն իրականությանը։
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։

Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել