Անցած տարի էս օրերն էր, Armineն զանգեց, ասեց՝ «Արամ, հիշո՞ւմ ես, որ պատերազմի սկզբի օրերին մի տղու մասին էին գրել, որ 3 БМП փոխելով, գնացել, մտել էր թշնամու մեջ»։ Ասեցի՝ «հա, ո՞նց չեմ հիշում, սաղ են հիշում էտ պատմությունը»։ Ասեց՝ «էտ տղուն են գտել, 2 օր առաջ հուղարկավորությունն էր։ Նենց լավ տղա էր, ինքը Երևանից էր, բայց Արցախում իրան նենց էին սիրում, հարգում, ոնց որ ստեղ ծնված, մեծացած լիներ»։
Հետո որոշեցինք իր մասին, ինչ գնով էլ լինի, անպայման ռեպորտաժ պատրաստել։ Անգամ, եթե հարազատներից մարդ չգտնեինք, պատրաստվում էինք անիմացիոն ֆիլմ սարքել, որ մարդիկ իմանային իր մասին։ Հետո գտանք տիկին Լիդային։ Զանգեցի, ներկայացա, ասեցի՝ «Տիկին Լիդա, ուզում ենք Դավիթի մասին ռեպորտաժ պատրաստենք»։ Ասեց՝ «ես եմ խնդրում, որ Դավոյիս մասին ռեպորտաժ պատրաստեք...»։
Էսօր՝ մայիսի 24-ին, Դավիթի՝ Եռաբլուրում հուղարկավորության մեկ տարին է։ Մի տարի ա գիտեմ Դավոյի մասին, գիտեմ իր կյանքի պատմությունը, բայց տպավորություն ա, որ մի ողջ կյանք ճանաչել եմ իրան։ Երանի թե ճանաչած լինեի...
Ապրեց իր կյանքն արժանապատվորեն, ծառայեց իր երկրին արժանապատվորեն, ու արժանապատիվ կերպով էլ կյանքը տվեց հայրենիքի համար։
Հիշատակդ վառ, Դավո ջան։ Լույսերի մեջ մնաս, Արցախի հերոս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել