168.am-ը գրում է․

«Դեյլի մեյլ»-ը հայտնում է քաղցկեղը սպանող հեղափոխական վիրուսի հաջող փորձարկումների մասին:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ քաղցկեղը սպանող «հեղափոխական» վիրուսը կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո ներարկվել է առաջին մարդուն:

Նկատենք, որ այս քաղցկեղասպան վիրուսը կարողացել է փոքրացնել շատ կենդանիների հաստ աղու, թոքերի, կրծքագեղձի, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի ուռուցքները:

Վիրուսը՝ Vaxinia-ն  (լրիվ անվանումը CF33-hNIS VAXINIA), «օնկոլիտիկ վիրուսի» տեսակ է, որը հայտնաբերվել է բնության մեջ  և գենետիկորեն ձևափոխվել՝ հատուկ քաղցկեղի դեմ պայքարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել