Այն, որ ոստիկանության շարքերում ծառայողներ կան, ովքեր հաճույք են ստանում բախումներ հրահրելուց, քաշքշուկներից ակնհայտ է։
Մյուս կողմից տեսանելի է, որ միջադեպեր հրահրելու գործում ուղիղ առնչություն ունի ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետը, ով ենթադրելի է, որ ուղիղ Փաշինյանի առաջադրանք է կատարում։
Հակառակ դեպքում տարօրինակ է ԱԳՆ շենքի, դրանից առաջ այլ հատվածներում, նրա ներկայությունն ու հրահանգների իջեցումը։
Այս տեսանյութի հատկապես վերջին հատվածում կարող եք տեսնել ոստիկանության այն ծառայողներին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում աչքի են ընկել անթույլատրելի վարքագծով, անհարկի կոշտ միջոցների դիմել և որոնց նկատմամբ իբր պետք է համապատասխան որոշումներ լիներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել