Tert.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ «անկլավների հարց» չկա, կա սահմանազատման և սահմանագծման հարց, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է  նույն մակարդակի վրա, ինչ եղել է 2016–ի հունվարին և դրանից հետո, այսինքն թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր, հումանիտար, անվտանգային և այլն։

«Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ  հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, բնական ռեսուրսների և այլն, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ, թե էթնիկ բնակչություն է անվանում Արցախի բնակչությանը, Արման Եղոյանն ասաց, որ նա համանախագահության հետ առնչություն չունեցող անձ է,պետք չէ խառնոլ դերակատարներին։

Հարցին, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետքայլ արվել է, թե ոչ, կրկնեց՝ թողնված է անորոշ ապագային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել