Hraparak.am-ը գրում է.

Google maps-ի քարտեզների թարմացումից հետո Ստեփանակերտի քարտեզի վրա հայտնվել են ադրբեջաներեն անվանումներ։ Ադրբեջաներենով է նշված ինչպես ժամանցի վայրերը՝ ռեստորաններ, զբոսայգիներ, խանութներ, պատմաերկրագիտական թանգարանը, Ստեփանակերտի մարզադաշտը, այնպես էլ՝ պետական հաստատությունները՝ Ազգային ժողովը, ԱԳՆ֊ն, Արցախփոսթը և այլն։ Նույնիսկ Արցախի պետական համալսարնն է «ադրբեջանական դարձել»:

Նախկինում Ստեփանակերտի ժամանցի վայրերն ու պետական հաստատությունները գրառված էին միայն հայերենով ու անգլերենով կամ ռուսերենով։ Այժմ միայն ադրբեջաներենով է գրված՝ նույնիսկ հայերեն տարբերակը չկա։

Ստեփանակերտի թաղամասերը նույնպես ադրբեջաներեն անվանումներ են ստացել։

Եվս մեկ կարևոր բան արձանագրեք։ Google-ի քարտեզներում Ստեփանակերտի կենտրոնական փողոցների անվանումները միայն հայերենով է նշվում՝ նախկին հայերեն և օտար լեզվով նշումների փոխարեն։ Հավանաբար տեղ են թողնում, որպեսզի հաջորդը Ստեփանակերտի փողոցների ադրբեջանական անվանումները խզբզեն, ինչպես օրինակ Ստեփանակերտի ու մյուս հայկական բնակավայրերի անվանումների հետ է արվում՝ հայերեն֊ադրբեջաներեն տարբերակներով։

Թե ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ պետք է հարցնենք պատկան մարմիններին։

Իսկ, թե ինչի՞ համար է սա արվում՝ դժվար չէ կռահել։

Հ.Գ. 
«Էթնիկ հայերին» նույնիսկ հայերենը թույլատրված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել