Tert.am-ը գրում է․

Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը երեքշաբթի ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղցկեղի դեմ պայքարելիս է եղել այն ժամանակահատվածում, երբ օսկարակիր ռեժիսորը նրա մասին ֆիլմ էր նկարահանում:

Նման հայտարարություն նա արել է լրագրող Լեքս Ֆրիդմանի փոդքասթում, գրում է newsweek.com-ը։

Այսպիսով, պատասխանելով այն հարցին, թե Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը խենթությո՞ւն էր, թե՞ ռազմավարական հաշվարկ, Սթոունը նշել է.«Ես չեմ կարող ձեզ հստակ պատասխանել, նախ՝ մենք չգիտենք, թե նրան ինչ են ասել, արդյոք հետախուզությունը նրան ճի՞շտ գնահատականներ է տվել, գուցե նա լավ տեղեկացված չի եղել Ուկրաինայում բնակվող ռուսների համագործակցության աստիճանի մասին։ Սա կարող էր լինել այն գործոններից մեկը, որով նա սխալ է գնահատել հետևանքները (պատերազմի)»:

«Եվ մի մոռացեք այն բանի մասին, որ Պուտինը քաղցկեղ ուներ, և ես կարծում եմ, որ նա հաղթահարել է այն: Բացի այդ, նա մեկուսացված էր Covid-ի ժամանակ… Նա կարող էր կտրված լինել իրականությունից: Բայց ես ենթադրություններ եմ անում, ես հստակ չգիտեմ: Միգուցե նա կարծում էր, որ (Ուկրաինա ներխուժելը) արագ լուծում կլինի»,- հավելել է Սթոունը։

Հայտնի է, որ Սթոունը հանդիպել է Պուտինին 2015 թվականին, իսկ 2017 թվականին թողարկվել է նրա «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի չորս դրվագ։ Դրանում նրա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել