Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առկա պայմաններով դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որը չի պաշտպանում անվտանգության հիմնարար ասպեկտները, օգուտ չի բերի ոչ Թուրքիային, ոչ էլ Հյուսիսատլանտյան դաշինքին: 

«Մենք կարծում ենք, որ ընդլայնման քաղաքականությունը, որը չի պաշտպանում անվտանգության հիմնարար ասպեկտները, օգուտ չի բերի ո՛չ մեզ, ո՛չ ՆԱՏՕ-ին»,- ասել է Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել