Էսօրվա ակցիայի ժամանակ մի աղջիկ մետրոյում ասում ա՝ մի՛ պոկեք Արցախի դրոշը, հո դուք թnւրք չե՞ք։ Մետրոպոլիտենի էս աշխատակցուհին, ով ջանասիրաբար պոկում էր դրոշը, իր կուռքին հավատարին պոպուլիզմով, գոռում ա՝ աղջիկ ջա՜ն, գնայիր կռվեիր։
Սրանք էն զանգվածն են, որոնց մասին գրել էի օրեր առաջ. սրանց համար Արցախն արժեք չունի, սա ստեղ ասում ա՝ «գնայիր, կռվեիր Արցախի համար», հաջորդ վայրկյանին պտտվում, ու պոկում ա էն Արցախի դրոշը, որի համար իբր մտահոգվում է։
Միֆ ա, թե մենք միասնական էինք պատերազմի օրերին։ Սրա ու էն հետևի գյադու պեսները երբեք էլ չեն մտածել Արցախի մասին, էլ ուր մնաց թե սիրեին։ Ուղղակի իրանք իրանց թnւրք ախպերների «հաղթանակից» հետո արդեն առանց կաշկանդվելու են հակաարցախյան քարոզ տանում, գիտեն, որ չեն պատժվելու։
Ես որ քաղաքում քայլում եմ, աշխատում եմ ոչ մեկի դեմքին չնայել։ Իմ աչքին սաղ սրանց պես են երևում։ Թերևս մենակ Ֆրանսիայի հրապարակի տարածքում կարաս հանգիստ ասես, որ հայ ես...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել