2018 թվականին հայ հասարակությունն ուներ քաղաքացիական գիտակցության և մտածողության այնպիսի աստիճան, որ իր համար անընդունելի էր համարում Երկրապահ կամավորականների միության պահեստներում 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո պարկերի մեջ մնացած ժամկետանց սննդամթերքի գոյության հանգամանքը, որի համար քաղաքական ղեկավարության ցուցումով, իրավապահ մարմինների ջանքերով, որոշեցին, ի վերջո անհիմն քրեական գործով, բանտարկել, այնուհետև մահվան հասցնել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։
2022 թվականին հայ հասարակությունը դեռևս գտնվում է այն գիտակցական վիճակում, որ դեռ հանդուրժում է մեր պետության զարգացման գործում որևէ դերակատարում չունեցած, նախկինում բանտերում հայտնված, անվաստակ մի բանսարկուի դուրս գալ բանտից և կործանել մեր երկիրը՝ դիահերձարանների բետոնե հատակներին, պարկերի մեջ թողնելով իր իսկ մեղքով հրահրված պատերազմում, Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների մասունքները։
Չեմ ուզում հավատալ, որ ես ապրում եմ այդպիսի հասարակության մեջ։
Որևէ բացատրությունների փոխարեն պետք է այսօր և այսուհետ հավաքվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, քանի դեռ մեր հանրային կյանքից դուրս չենք վռնդել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն, մեր երկիրը կործանած, մեր հավաքական գիտակցությունը իր վիճակին հասցրած ազգակործան պատուհասին։
May be an image of indoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել