Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 20-ի, ժամը 14:25-ին ահազանգ է ստացել, որ Երևանի նախկինում «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Ford Explorer», «Kia Forte» (վարորդ՝ Մ․ Ա․), «BMW 3» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 2000 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1995 թ․), «Opel Astra G» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1992 թ․) և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ցուցաբերել առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել