Արևմուտքը հեղինակազրկվում է

«Մարիոթ» հյուրանոցում ընթացող ֆորումի ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես է եկել մի շարք վիճելի հայտարարություններով՝ ըստ էության, խախտելով քաղաքական նետրալիտետը: Հայտարարելով, որ դեմ է հանդես գալիս ատելության խոսքին՝ ԵՄ դեսպանը ընգծել է ընդդիմադիր շարժման ընթացքում հնչող լեզվի անթույլատրելիությունը: «Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն, և ես տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդ, ում կարող եք թիրախավորել, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է դեսպանը:

Արևմտյան կազմակերպությունների, որոշ դեսպանատների ու միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ ու ղեկավարներ ակնհայտորեն որդեգրել են ընդգծված իշխանամետ դիրքորոշում՝ աչք փակելով այն ամենաթողության վրա, որին ականատես ենք դառնում այս օրերին. Նիկոլը հռչակվում է՝ դեմոկրատիայի հայր այն դեպքում, երբ վաղուց վերածվել է բռնապետության թոռնիկի:

Այստեղ, սակայն, ուշագրավը հատկապես ԵՄ դեսպանի խոսքում տեղ գտած որոշակի շեշտադրումներն են, որ աչք են ծակում իրենց կողմնակալությամբ:

Բանն այն է, որ Հայաստանում բիրտ լեզվի հայհոյանքի և այլ պախարակելի երևույթների հիմնադիրը ոչ այլ ոք է, քան Նիկոլն՝ իր տխմար թիմով: 2018-ից հետո էր, որ հանրային խոսքում, սոցիալական ցանցերում և այլուր լսելի դարձավ մինչ այդ հայ հասարակութան համար օտար լեքսիկոնը՝ համեմված հայհոյանքներով ու պախարակումներով. նիկոլական ֆեյքերի գործունեությունը բերեց դրան:

Հիմա, սակայն, տիկին Վիկտորինը, այդ ամենում մեղադրում է գլխավորապես ընդդիմությանն այն դեպքում, երբ իշխանությունների հասցեին ոչ մի կծու խոսք չի հնչում: Սա էլ հո հայ-թուրքական «եղբայրության» օրակարգը չէ՞, որ իրենց պատռելով պաշտպանում են: Չնայած հենց նույն նպատակով էլ պաշտպանում են թերևս, որ Նիկոլը հանգիստ խղճով բացի «սիրո դարաշրջան» երկու ազգերի միջև:

Ռեալ պոլիտիկը՝ ռեալ պոլիտիկ, բայց ակնհայտ է, որ նման վարքագծով, կողմնակալ վերաբերմունքով արևմտյան կառույցներն իրենք իրենց վարկաբեկում են՝ կորցնելով հեղինակությունը: Բա որ հանկարծ վաղը Նիկոլն է՛լ իշխանության չլինի, ինչպե՞ս են խոսելու ժողովրդավարության ու բարձր արժեքների մասին: Թե՞ Նիկոլին գովաբանում են, որ հաջորդ փուլով Հայաստանը Հոլանդիա սարքեն՝ վարքուբարքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել