Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիան չի բացառում, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տարածվել նաև հարևան երկրներում։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ընդունելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մերձդնեստրում տեղի ունեցած վերջին միջադեպերը ցույց են տալիս, որ չի կարելի բացառել հակամարտության տարածումը դեպի հարեւան երկրներ»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիան, ասել է նա, «մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակին և Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հնարավոր ոտնձգություններին»: «Ուկրաինայի պատերազմը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Մոլդովայի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մոլդովան, նրա խոսքով, «բախվել է ծանր հումանիտար իրավիճակի՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ»։ «Ֆրանսիան և նրա գործընկերները կանեն ամեն ինչ, որպեսզի տասնյակ հազարավոր փախստականներ ընդունած այս երկիրը ստանա դրա համար անհրաժեշտ ողջ օգնությունը»,- ասել է Մակրոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել