Tert.am-ը գրում է.

Աննա Մկրտչյանը, որ տենդագին կերպով փորձում էր ոստիկաններին գրկել, կարծում եմ՝ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր Քասախը փրկել:

Քննարկում ենք այն օրենքը, որի դեմ պայքարի շրջանակներում խորհրդարանի դահլիճի աջ թևում նստած պատգամավորները դուրս  են փողոց և իրենց գերթանկարժեք ավտոմեքենաներով որոշել են փակել ձեր փողոցները:

Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ինչպես նշեց Սրբուհի Գալյանը ՝ կա հարուցված 300 գործ, որոնցից միայն 9-ի շրջանակներում 43 միլիարդի վնաս է հասցվել պետությանը: Բնական է, որ այս մարդիկ պետք է պայքարեն իրենց ունեցվածքի պահպանման համար, բնական է նաև, որ դա չպետք է անեն ուղիղ տեքստով՝ այլ պետք է թաքնվեն Արցախի դրոշի ետևում:
Պատգամավոր Աննա Մկրտչյանը, որ տենդագին կերպով փորձում էր ոստիկաններին գրկել, կարծում եմ՝ Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր Քասախը փրկել: Քասախ գյուղը, որի բոլոր հողակտորները կամ Աննա Մկրտչյանի անունով է, կամ եղբոր անունով»,–ասաց Վահագն Ալեքսանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել