ՔՊ-ական Վահագը ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե կա հարուցված 300 գործ, որոնցից միայն 9-ով գնահատվող վնասի չափը՝ պատճառված պետությանը, կազմում է 43 մլրդ դրամ: Այնուհետև իր խոսքի հաջորդ մասում ՔՊ-ականը շտկել է ինքն իրեն, ու 9-ը դարձել է 8:

Վահագների նմանօրինակ ելույթներն, իհարկե, լավ օրից չեն: Չունենալով քաղաքական հակազդման գործուն միջոց՝ իշխանությունները, նախկին խմբագիր Նիկոլի ոգով, անցել են շանտաժի գործիքակազմի կիրառմանը:

Երբ ինչ-որ թրաշի փուզայի մատերիալ խոսում է իբր տասնյակ միլիադրների մսխման մասին, ինչո՞ւ չի համենում մի երկու խոսք էլ բարբաջել իրենց կերած-խմածից, բացատրել, թե ասենք ո՞ր արժանիքների համար են տարիներ շարունակ իրենք իրենց պարգևատրել՝ նույն այդ միլիարդները բացահայտորեն գրպանելով: Պարգևատրվում էին Ալիևի առաջ հնարավորինս հեզորեն ճեմելո՞ւ համար, թե՞ այնպիսի երկիր էին սարքում, որ չինքնապարգևատրվելն ուղղակի մեղք կլիներ: Շարունակ վայրահաչում են թալանի մասին, բայց այդպես էլ հանրության «աչքը ջուր կտրեց»՝ վերջապես տեսնելու՝ կոնկրետ ովքեր են թալանչիներն, ինչի մասին այդքան սիրում էր ճղճղալ Նիկոլը: Հենց որ ընդդիմությունն ակտիվանում է, նո՞ր են հիշում «թալանածի» մասին: Մյուս կողմից՝ դատաիրավական, ուժային գրեթե բոլոր կառույցները Նիկոլը դարձրել է իր քաղաքական գործիքը, և դրանց գործունեությունն առանձնապես վստահություն չի ներշնչում. շատ հեշտորեն կարող են գործ կարել, ու վերջ:

Մեղադրանքները դեռ պետք է ապացուցվեն: Եթե ապացուցվեն, մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ ամեն ինչից: Միայն թե տվյալ պարագայում ոչ պակաս էական հարց է այն, թե բա խռխռան վարազներին ո՞վ է քերթելու՝ պարզելու՝ ճարպոտ կաշվի տակ ինչ կա-չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել