ՔՊ-ական կարկառուններից Մակունց Լիլոյի մասին լրատվական հոսքերում քիչ են տեղեկություններ տեղ գտնում, իսկ եթե ինչ-որ բան գրվում էլ է, ապա նա հիշատակվում է բացառապես տհաճ միջադեպերի ու սկանդալների մասին պատմությունների համատեքստում:

Ըստ մամուլին հասած տեղեկությունների՝ ԱՄՆ-ում ՀՀ վայ դեսպանը, որ վերջերս հայրենասեր հայ երիտասարդներին ամերիկյան ոստիկանների ձեռքը տալով էր հանրահռչակվել, ԱՄՆ դաշնակցականների հետ թախանձագին աղաչանքներից հետո ունեցած հանդիպմանը խնդրել է ՀՅԴ-ականներին օգնել իրեն՝ ինչ-որ ֆիլմի պրեմիերա կազմակերպելու հարցում այն դեպքում, երբ ՀՅԴ-ականները կարծել են, թե ինչ-որ համազգային նշանակության հարց պետք է քննարկվի իրենց հետ: Ասում են՝ իմանալով՝ բանն ինչումն է՝ ՀՅԴ-ականները «կուլտուրական» ցտեսություն են հայտնել ու հեռացել:

Իրականում ՀՅԴ-ականների այդ պահվածքը դեսպանի հանդեպ որպես քողարկված հայհոյանք կարելի է գնահատել, որն, իհարկե, արդարացված է. պետք է առնվազը թուրք լինեին, որ այդքանից հետո Մակունցի անկապ խնդրանք-ապահանջը կատարեին:

Թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, չի ասվում, բայց ենթադրելի է, որ դրա սյուժեն ու մեսիջը համահունչ են եղել ՔՊ քաղաքական գծին՝ տեղավորվելով թրքասիրության շրջանակներում: Սա, իհարկե, ենթադրություն է, սակայն՝ տրամաբանությունից ամենևին էլ ոչ զուրկ՝ հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ Մակունց Լիլոն նպատակապիտված կերպով տանում է ԱՄՆ-ում:

Իսկ թե ի՞նչ է շինում նման անձն ԱՄՆ-ում, մնում է միայն կռահել: Նրա գործունեության անունը միայն մեկն է՝ թուրքերին անհագուրդ կերպով տրվելը:

Չէ՛, եթե այսքան ժամանակ ուրիշ բան այս տիկինն արել է,թո՛ղ դնեն հանրության դեմը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել