Lurer.com-ը գրում է.

Մեկ շաբաթվա մեջ, մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգեւատրել է այս ապօրինությունները գործելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 18–ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգեւավճար: Պաշտոնական թիվ եմ ասում՝ մոտ 5 միլիոն դոլար, ոստիկանությունը Նիկոլի կողմից ստացել է պարգեւավճար: Ավելին՝ մայիսի 11-ին եւս ոստիկանությունը 700 միլիոն դրամ պարգեւավճար է ստացել։ Մեկ շաբաթվա մեջ, մոտ 3 միլիարդ դրամ՝ շուրջ 6, 5 միլիոն դոլար, Նիկոլը ոստիկանությանը պարգեւատրել է այս ապօրինությունները գործելու համար»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել