Կա՛մ Գագոն, կա՛մ Հայաստանը

Հարցին՝ չի՞ կարծում, արդյոք, որ վերջին ընտրություններից հետո էլ իշխանություններն երկիրը տանում են սխալ ուղղությամբ՝ չարդարացնելով հասարակության ակնկալիքներն ու, ըստ էության, չկատարելով սեփական խոստումները՝ ՔՊ-ի «գեներալ» Գագոն հայտարարել էր. «Խոստացվել է 5 տարում, որ պիտի ամեն ինչ: Սպասենք 5 տարում, 5 տարին, որ կլրանա, էդ խոստացածները չեն լինի, էդ ժամանակ նոր կխոսանք էդ մասով»:

Հիրավի «անզուգական» է Գագոյի «գեներալական» տրամաբանությունը: Տեսնես սա այսքան փոքր մտահորիզոնով ինչպե՞ս է դարձել գեներալ: Չնայած նույնիսկ այսպիսի սահմանափակ տրամաբանությունն էլ բավարար է եղել՝ երկար տարիներ բանակը շարունակ թիկունքից ալան-թալանի ենթարկելու, իսկ հետո «կտուցը գետնին քսելու» համար:

Ումի՞ց է սովորել «գեներալ» Գագոն այս տրյուկը, չլինի՞ ասենք նախկին քաղաքապետ Հայկոյից, որը մի առիթով հենց նման պատճառաբանությամբ պարզերես էր դարձել:

Բանն այն է, որ եթե ժողովուրդը սրանց ևս 5 տարի բաշխի ու աչքերը փակած՝ շարունակի հանդուրժել, է՛լ Հայաստան չի մնա: Գագոն այդ հաշվարկո՞վ է 5 տարի ժամկետ խնդրում ու լրագրողին հրավիում՝ 5 տարի հետո իրենից ինտերվյու վերցնեու: Թերևս, քանի որ ակնհայտ է, որ հնչած հարցին նա ուղղակի պատասխան չունի: Եթե նույնիսկ մի կողմ ենք դնում արցախյան խնդրով պայմանավորված ՀՀ անվտանգային խնդիրներին լուծում տալու նիկոլենց անկարողությունը, ապա միայն 2021-ի ամառվանից մինչև այս ամառ ընկած ժամանակահատվածում երկրում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը բավական է՝ պատկերացում կազմելու, թե ինչ է մնալու երկրից 5 տարի անց՝ նկատի ունենալով աշխարհին սպասվող առանց այն էլ ոչ անհոգ օրերը. Հայաստանը դառնալու է թշվառության հովիտ:

Հանրությունը գագոներին 5 տարի տա, որ ի՞նչ անի, վերջանա-գնա՞: Այնպես որ՝ Կա՛մ Գագոն, կա՛մ Հայաստանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել