Անբարոյականության գագաթը

Մեկնաբանելով Ոստիկանության կողմից գործադրվող աննախադեպ բիրտ ուժն ու, մասնավորապես, զոհված զինվորների ծնողների ձերբակալություններն ու բերման ենթարկումը՝ թրքահպատակ ՔՊ-ական Վիգենը հայտարարել է, թե որևէ արժանիք որևէ մեկին թույլ չի տալիս օրենք խախտել:

Վիգենն այն ՔՊ-ականներից է, որն ի սկզբանե հանդես է եկել ցուցարարների դեմ ուժի գործադրման օգտին՝ ձեռքի հետ էլ փառաբանելով ոստիկանական ուժերին: Բայց այն, ինչ ասում է նա հիմա, ուղղակի անբարոյականության գագաթն է. ո՛չ Վիգենը ու ո՛չ էլ մյուս ՔՊ-ականները չեն կարող հստակորեն մատնանշել այն հիմնավոր պատճառը, որը պարտավորեցնում է ոստիկանական ուժերին բերման ենթարկել զոհված զինվորների ծնողներին՝ զինվորներ, որոնք կամովին սեփական կյանքը դրել են զոհասեղանին, որ վիգեններն այսօր իրենց լավ զգան, պաշտոն ունենան ու պարարտանան:

Խաչատրյան Վիգենն այնպես է վայրահաչում ծնողների մասին, կարծես նրանք աշխարհի մեղավորներն ու հանցագործներն են, որոնց ներում շնորհելը խիստ վնասաբեր կարող է լինել պետության համար: Չնայած զոհերի մասին մինուս-պլյուսով խոսացող վերադասի պարագայում ենթակայի կեցվածքը լրիվ տրամաբանական է թվում. եթե զոհերին չեն արժևորում, նրանց ծնած հայրերին ու մայրերին ինչպե՞ս կարժևորեն:

Արժևորում են միայն սեփական աթոռն, իսկ բոլոր նրանք, ովքեր դույզն ինչ վտանգում են իրենց քաղաքական ապագան, դառնում են պետության թշնամիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել