Ուկրաինան դարձել Է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում՝ այդ ցուցանիշով գերազանցելով Իսրայելին եւ Եգիպտոսին: 

Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Նահանգները 2014-ից մինչեւ 2021 թվականը Կիեւին ուղարկել Է շուրջ 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Ընդ որում՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր այդ օգնության ծավալը կազմել Է 3,8 միլիարդ դոլար: Թերթը նշում Է, որ 40,1 միլիարդ դոլարի քննարկվող նոր փաթեթը շուրջ 20 միլիարդ դոլար Է պարունակում պաշտպանության ոլորտում:
 
Հրատարակությունն այդ ցուցանիշները համեմատում Է այն տվյալների հետ, որոնք ստացվել են 2020 ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում սկսվում Է հոկտեմբերի 1-ից: Այդ տարում ամերիկյան ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում դարձել Է Իսրայելը, որին Նահանգները փոխանցել Է 3,3 միլիարդ դոլար, երկրորդ տեղում Եգիպտոսն Էր, որն ստացել Է 1,3 միլիարդ դոլար, երրորդում՝ Հորդանանը, որին բաժին Է հասել 0,51 միլիարդ դոլար:

Ավելի վաղ Politico հրատարակությունը հանդես Է եկել այն պնդմամբ, որ Արեւմուտքի եւ Կիեւի շահերը նույնական չեն, ընդ որում՝ Ուկրաինային լիովին աջակցելու արեւմտյան երկրների հռետորաբանությունը կարող Է նրան «սուտ հույս» տալ եւ հղի Է երկրի համար լուրջ հետեւանքներով: Հակամարտության Էսկալացիան ծառայում Է Ուկրաինայի շահերին, իսկ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ողջամտորեն զգուշանում են Ռուսաստանից, միանգամայն հիմնավոր կերպով դիմադրում են դրան, որի արդյունքում Արեւմուտքում հակասություն Է առաջացել գործի եւ խոսքի միջեւ: Ինչպես նշում են հեղինակները, շահերի լիովին համընկնելու շուրջ հայտարարությունները կարող են ուկրաինացիներին լիակատար հաղթանակի եւ մեծ սպասումների հույս տալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել