Մխոյի պապայի կալանավորված մնալու ամեն ժամը անվերադարձ փոշիացնում ա զինվորական դատախազության, քննչական կոմիտեի ու ռազմական ոստիկանության՝ առանց այն էլ խարխլված հեղինակությունը։ 6 ժամ ա էտ մարդուն կալանքի տակ եք պահել։ Հետո չասեք՝ «մեր ձեռը չէր, բան չէինք կարա անեինք, հանրային պահանջ չկար»։ Հանրային պահանջ կա ու ձեր ձեռն ա։
Արդեն հայտնի ա, որ կալանավորման որոշում տված քննիչը Տիգրան Միրզոյանն ա։ Չգիտենք, թե ինքը մայորի կոչման համար էլ ինչերի ա պատրաստ, բայց նորից պետք ա հիշացնել՝ նիկոլը հավերժ չի, ինքը թռնելու ա, դուք՝ մնալու եք։ Նենց արեք, որ ձեր տուն գլուխներդ բարձր մտնեք, նենց արեք, որ ձեր տղերքը վաղը մյուս օր հպարտանան, որ իրանց հերն եք, ոչ թե գլուխները կախեն ու ամաչեն։
Բաց թողեք էտ մարդուն։ Ինչքան խայտառակվեցիք, հերիք ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել