Այս օրերին խորհրդարանում ակտիվորեն շրջնառության մեջ է դրվել մի թեզ, համաձայն որի՝ իբր ընդդիմության ակցիաների մասնակիցների շրջանում բավական մեծ թիվ են կազմում թմրամոլներն ու կասկածելի վարք ունեցողները: Մասնավորապես՝ այդ մասին խոսվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում, ինչպես նաև առանքձին ՔՊ-ականների մասնավոր հարցազրույցներում ու ելույթներում: Օրինակ՝ ամենաթարմ դեպքը Անդոնի մասնակցությամբ է տեղի ունեցել:

Մեկնաբանելով Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր շարժման տեղադրած վրաններից մեկում Երևանի ավագանու նախկին անդամ Արթուր Սեդրակյանի մահը (ըստ ոստիկանության՝ մահը գերդոզավորման հետևանք է եղել)՝ Անդոնը զգուշության կոչ է արել. «Եթե փակ տարածքներում նման կոնտինգենտ կա, ապա ինձ թվում է, որ այդ գործողություններում ներգրավված երիտասարդները պետք է հատկապես զգոն լինեն»։

Իրականում Անդոնի ու մյուս ՔՊ-ականների դարդը բոլորովին այլ է. հասկանալով երկրում քաղաքական իրավիճակի լրջությունն ու բողոքավորների թվի աճը՝ փորձում են «օրինական հիմքեր» ստեղծել՝ ցույցերը ուժի զոռով դադարեցնելու, ցրելու Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին՝ իբր երկրում նարկոթրաֆիկի դեմ պայքարի շրջանակներում: Ի դեպ՝ հետաքրքիրն այն է,որ նույն նարկոթրաֆիկը Հայաստանում պատիկներ ու տասնապատիկ անգամ մեծացել է հենց հեղափոխությունից հետո, ավելին՝ բառիգների շարքերը համալրվել են ՔՊ աջակիցներով, օրինակ՝ կոլոտ Հովոյով՝ առնվազն ըստ օդում կախված հավաստի լուրերի:

Իշխանությունները, խուճապի մանված, մոգոնում են հորինածին պատճառներ՝ պրոցեսն ինչ-որ կերպ կասեցնելու համար՝ ցանկանալով չապալեգիտիմանալ, բայց շարժումը խեղդել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել