Բերման են ենթարկել ամուսնուս՝ Գարիկ Գալեյանին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Առավոտյան այցելեցին ռազմական ոստիկանության ծառայողները և տնից բերման ենթարկեցին ամուսնուս, թե ինչու, պատճառը հայտնի չէ»,-ասաց տիկին Գալեյանը։

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը։ Ծնողները պահանջում են պատժել պատերազմի մեղավորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել