Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Մետրոպխոլիտելից։

«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։  Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել էին Մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ գնացքը գալուց հետո նստել են գնացքի դռների մոտ և թույլ չեն տվել, որ շարժվի: Որոշ ժամանակ անց ժամանել են կարմիրբերետավորները և նրանց բերման ենթարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել