Այսօր առավոտյան ոստիկանության մեկ տասնյակից ավելի ծառայողներ ուժ են կիրառել ԱԺ պատգամ,ավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Այս մասին, բացի տեսանյութից, իր խոսքում հայտնում է  նաև ընդդիմադիրներից Իշխան Սաղաթելյանը։

 Ոստիկանության գործողությունների վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, որտեղից փոխանցեցին, որ նյութերն ուսումնասիրվում են։

«Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն»,–հայտնեցին ոստիկանությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել