Ըստ Ոստիկանության տվյալների, ժամը 11։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 286 անձ։ Ու դա բավական էր քաղաքի բաժինները պարալիզացնելու համար։ Մարզեր տանելն էլ ա անիմաստ։ Մինչև հասնեն, փորձեն արձանագրություն կազմել, 3 ժամը լրանալու ա։ Իսկ մարդկանց քանակը փողոցում միայն ավելանում ա։ Ու ինչքան ավելի անհամաչափ ուժ են կիրառում, այդքան ավելի շատ մարդ ա հավաքվում իրար պաշտպանելու ու օգնելու։
Գնա, ոչ ոստիկաններին ծառայողական քննությունների տակ մտցրա, ոչ մարդկանց իրար դեմ հանի։ Ուղղակի գնա, որ ապրենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել