ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի` Հայաստան այցի չեղարկման մասին լուրերը կեղծ են: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է։ Այս ժամանակահատվածում Վոլոդինի այց Հայաստան չի նախատեսվում։ Վյաչեսլավ Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին պաշտոնական այցով։ Նա նաև մասնակցելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին նախագահողի կարգավիճակով», - նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե իբր ՌԴ Պետդումայի նախագահը չեղարկել է իր այցը Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել