Նիկոլին կանգնեցնելու են փաստի առաջ
Կրեմլի նյութերում որոշակի փակագծեր են բացվել՝ կապված ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Մոսկվայում սպասվող հոբելյանական գագաթնաժողովի հետ:
Մասնավորապես՝ պարզվում է՝ ի թիվս այլ հարցերի լրջագույն քննարկման ու ընդգծված ուշադրության առարկա են դառնալու նաև բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցերը:
Այն, որ Ռուսաստանին լրջագույնս անհանգստացնում է հետխորհրդային տարածքում հիմնված արևմտյան (գլխավորապես ամերիկյան) բիոլաբորատորիաների հարցը, գաղտնիք չէ. Հյուսիսից այդ մասին մշտապես հնչում են համապատասխան հայտարարություններ:
Սա նշանակում է, որ Նիկոլին լրջագույն փորձություն է սպասվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում նույնպես կան ամերիկյան բիոլաբորատորիաներ: Մոսկվան նվազագույնը խնդիր է դնելու դրանց լիարժեք վերահսկողության, իսկ առավել հավանականը դրանք առհասարակ փակելու վերաբերյալ պահանջ առաջ քաշելն է՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական վիճակը ողջ աշխարհում՝ ՌԴ-Արևմուտք բախման ֆոնին:
Այս առումով Նիկոլի վիճակը նախանձելի չէ. Մոսկվայի բոլոր հրահանգները կետ առ կետ կատարելու դեպքում, եթե հատկապես փակման պահանջ դրվի, ոչ միայն զրկվելու է արևմտյան աջակցությունից, այլև կարող է կորցնել իշխանությունը՝ հատկապես նկատի ունենալով ներքաղաքական անկայուն վիճակը: Ռուսները մեծ սիրով վաղուց կթաղեին Նիկոլի քաղաքական կենսագրությունն, եթե վերջինս չունենար առնվազն արևմտյան որոշակի շրջանակների լրջագույն աջակցությունն, ինչն, ի դեպ, կապված է հայ-թուրքական հաշտեցման օրակարգի հետ:
Իսկ թե ինչ կլինի, եթե չանսա Մոսկվայի հնարավոր պահանջին, նկարագրելն անգամ ավելորդ է: Ուղղակի ցավն այն է, որ բացի իրենից լրջագույնս կարող է տուժել նաև հենց բուն երկիրը՝ անվտանգայինից մինչև տնտեսական ոլորտ:
Մի խոսքով՝ Նիկոլը ք***քի մեջ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/229
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել