Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը հայտնի են, որոնցով հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց թիմի կազմում կլինեն  Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը  (երկուսն էլ  ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ ՝ 89 կգ),   Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը` 102 կգ, Արսեն Մարտիրոսյանը` 109 կգ, Վարազդատ Լալայանը և  Գոռ Մինասյանը (երկուսն էլ`  + 109 կգ): Այս առաջնությանը չի մասնակցի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:

Կանանց թիմում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը` 55 կգ, Տաթև Հակոբյանը՝ 76 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 87 կգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել