Armeniasputnik.am-ը գրում է.

Նրա խոսքով, Հայաստանը երկար ժամանակ բարձրացնում էր ՀԱՊԿ որոշ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը։ Այդ զենքերը ի վերջո կիրառվեցին Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Փաշինյանը նաև ասաց, որ ՀԱՊԿ որոշ անդամների պահվածքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո «Հայաստանին այնքան էլ չի ուրախացրել»։

 Միաժամանակ, Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում ցուցաբերած օգնության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել